«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն (ԷԿԵՆԳ) Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգողն է: Այն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահված է Վարչապետի աշխատակազմին:

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ ՀՀ կառավարության կողմից նշանակվել է govtravel.am ինտերնետային կայքում ինտեգրված ամրագրումների գլոբալ դիստրիբյուտիվ համակարգի օպերատոր: