Ամրագրումների որոնումներ
Էլեկտրոնային հարթակում ամրագրումների որոնումներ կարող է կատարել միայն տվյալ կազմակերպության կողմից նշանակված անձը։
Ամրագրման հաստատում/մերժում
Հաստատող անձի կողմից ճանապարհորդողի կամ կազմակերպիչի կողմից կատարված ամրագրումը կարող է մերժվել, վերադարձվել խմբագրման կամ հաստատվել: Ամրագրումը հաստատվելու պահից գործարքը համարվում է իրավաբանորեն պայմանագրային պարտավորություն ստեղծող՝ այն համարվւմ է անվերապահորեն կնքված և ենթակա չէ չեղարկման պատվիրատու կազմակերպութայն կողմից առանց բացասական ֆինանսական հետևանքների: Կատարված ամրագրումը կարող է մերժվել կամ խմբագրման վերադարձվել, եթե ամրագրումը չի համապատասխանում ավիափոխադրման ընդհանուր կանոններին:
Ավիատոմսի դուրս գրում
Հաստատված յուրաքանչյուր ամրագրման հիման վրա «ԷԿԵՆԳ» ՓԲԸ իրականացնում է տվյալ ավիատոմսի դուրս գրում էլեկտրոնային եղանակով։
Վճարում
Դուրս գրված ավիատոմսերի դիմաց վճարումը կատարվում է համապատասխան հաշվարկային փաստաթղթերի հիման վրա, որոնք դուրս են գրվել համապատասխան կազմակերպության վավերապայմաններով (ՀՎՀՀ)՝ պայմանագրերով սահմանված մեխանիզմով։
Տեղեկացում
Հարգելի հաճախորդ, սույնով ծանուցում ենք. Հոկտեմբերի 28-ին` ժամը 11:00-15:00 ընկած ժամանակահատվածում, ԷԿԵՆԳ սպասարկման համակարգում իրականացվելու են տեխնիկական աշխատանքներ: Խնդրում ենք նշված ժամկետում խուսափել առցանց գործարքներից` վճարումներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը…
Դասընթացի կազմակերպում
Տեղեկացնում ենք, որ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն իրականացնում է ավիատոմսերի ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակի ուսուցողական դասընթացներ: Դասընթացի նպատակն է պատվիրատու կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակի աշխատանքին՝ գրանցվել, կատարել որոնումներ և…
Պետական գնումների շրջանակներում ավիատոմսերի ամրագրումներ
Ս.թ. հոկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 22.09.2016թ. թիվ 982-Ն որոշումը, որով կանոնակարգվում են պետական գնումների շրջանակում պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները և սահմանում են ավիափոխադրող ընկերությունների…








