Online Booking Airplane Tickets. 3d

Պետական գնումների շրջանակներում ավիատոմսերի ամրագրումներ

Ս.թ. հոկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 22.09.2016թ. թիվ 982-Ն որոշումը, որով կանոնակարգվում են պետական գնումների շրջանակում պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները և սահմանում են ավիափոխադրող ընկերությունների կողմից ներկայացվող գնառաջարկների միջև ընտրություն կատարելու չափորոշիչները:

Այսուհետ պետական գնումների շրջանականերում գործուղումների կազմակերպման ժամանակ ավիատոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն ավիատոմսերի ամրագրումների միասնական էլեկտրոնային հարթակից:

Էլեկտրոնային հարթակում պետական գնումների շրջանականերում գործուղումների կազմակերպման ժամանակ ավիատոմսերի ձեռքբերման նպատակով անհրաժեշտ է պայմանագիր կնքել համակարգի օպերատորի՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի հետ, որի հիման վրա տվյալ կազմակերպության համար բացվում և ակտիվացվում են անհատական ինտերնետային հղումով որոնողական համակարգի մուտքի անհրաժեշտ վավերապայմաններ: Բոլոր այն կազմակերպությունները, որոնք դեռ պայմանագիր չեն կնքել համակարգի օպերատորի հետ, չեն կարող պետական գնումների շրջանականերում ձեռք բերել ավիատոմսեր: