Ընկերությունում գործում են հետևյալ լրացուցիչ ծառայությունների սակագները

Ավիատոմսի կամ այլ տրանսպորտային ծառայության փոփոխության և վերադարձի համար, բացի փոխադրողի և նրա գործակալի տուգանքից և այլ գանձումներից, գործում է 5.000 ՀՀ դրամ ծառայության վճար, բացառությամբ եթե ավիատոմսի կամ այլ ծառայության կանոններով մինչև դուրսգրման օրվա ժամը 24:00-ը վերադարձ թույլատրվում է (չեղարկում):

Բոլոր ամրագրումների ինքնարժեքին գումարվում է 5 տոկոս ծառայությունների վճար:

Եթե ավիատոմսը կամ այլ տրանսպորտային ծառայությունը չեղարկվում է մինչև դուրսգրման օրվա ժամը 24:00-ը, ապա 5 տոկոս ծառայության վճարը չի հաշվարկվում, բացառությամբ եթե պատվիրատուն պահանջում է ծառայության համար հաշիվը ներկայացնել դուրսգրման օրը:

Ոչ աշխատանքային օրերին և ժամերին ընկերության աշխատողների միջոցով ամրագրումների, դուրսգրումների, փոփոխությունների և վերադարձի համար գործում է 10.000 ՀՀ դրամ ծառայության վճար: