Ի՞նչ է www.govtravel.am-ը:

Պետական գնումների շրջանակներում գործուղումների կազմակերպման ժամանակ կանոնավոր չվերթներով ավիատոմսերի, հյուրանոցների և հարակից ծառայությունների  ամրագրման նպատակով գնումները պարտադիր պետք է իրականացվեն www.govtravel.am ինտերնետային կայքում ինտեգրված ամրագրումների գլոբալ դիստրիբյուտիվ համակարգում ավիափոխադրման որոնումներ և ամրագրումներ կատարելու միջոցով:

Ի՞նչ է անհրաժեշտ ամրագրումների գլոբալ դիստրիբյուտիվ համակարգից օգտվելու համար:

Յուրաքանչյուր պետական մարմին կամ տվյալ պետական մարմնի ենթակայությամբ գործող առանձնացված ստորաբաժանում կամ կազմակերպություն համակարգի միջոցով ամրագրումներ կատարելու համար պետք է նախապես պայմանագիր կնքի «ԷԿԵՆԳ» ՓԲԸ հետ:

Ո՞վ կարող է համակարգում ամրագրումների որոնումներ կատարել:

Համակարգում ամրագրումների որոնումներ կարող է կատարել համակարգում որպես ճանապարհորդող գրանցված ցանկացած անձ՝ միայն իր համար, կամ տվյալ մարմնի կազմակերպիչ գրանցված անձը՝ տվյալ մարմնի/կազմակերպության ինտերնետային կայքում որպես ճանապարհորդող գրանցված ցանկացած անձի համար: