
Ծանուցում պայմանագիր կնքելու վերաբերյալ
Համաձայն ՀՀ կառավարության 22.09.2016թ. 982-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ավիափոխադրման ծառայություններ ձեռք բերելու նպատակով շահագրգիռ պատվիրատուները կարող են պայմանագիր կնքել որոնողական էլեկտրոնային հարթակի Օպերատորի՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ հետ: Պայմանագրի համաձայն ԷԿԵՆԳ-ը հանդիսանում է համակարգը սպասարկող օպերատոր և փոխադրում իրականացնող ավիաընկերությունների գործակալ կամ ենթագործակալ:
Պայմանագրի տիպային օրինակին կարող եք ծանոթանալ սույն կայքի Փաստաթղթեր բաժնում: